Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Նիկոս Դենդիաս. Միջազգային հանրությունը պետք է տարբերակի՝ ովքեր են «յուղ լցնում կրակին» և ովքեր են որդեգրել կառուցողական մոտեցում

Նիկոս Դենդիաս. Միջազգային հանրությունը պետք է տարբերակի՝ ովքեր են «յուղ լցնում կրակին» և ովքեր են որդեգրել կառուցողական մոտեցում
16.10.2020 | 22:53

Աթենքից հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ասուլիսում ասաց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ ավելացնելով, որ ողջունում են զինադադարի հայտարարությունը:


«Մեզ մտահոգում են դրա խախտումները: Հրադադարը պետք է հարգվի, տևական լուծումների կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցերով՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալով», - ասաց Դենդիասը: Նրա խոսքով՝ կարևոր է, որ միջազգային հանրությունը տարբերակի՝ ովքեր են «յուղ լցնում կրակին» և ովքեր են որդեգրում կառուցողական մոտեցում ու կողմնակից են խաղաղ տարբերակին: «Հստակ է, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությունը: Անկարայի միջամտությունն իրականում մտահոգիչ է: Հունաստանն այդ մասին բարձրաձայնել է: Մենք առաջարկեցինք ԵՄ-ին կոչ անել՝ դադարեցնելու արտաքին կողմերի ներգարվվածությունը», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ խորհրդակցությունների համար հետ են կանչել Բաքվում իրենց դեսպանին, իսկ կեղծ լուրերը չեն հանդուրժելու:Հունաստանի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Զոհրաբ Մնացականյանին ներկայացրել է ապօրինի գործողությունները Սիրիայում, Իրաքում,Կիպրոսում: Նա ընդգծեց, որ «բոլորի դեպքում ընդհանուր հայտարարը Թուրքիան է»: Նախարարն ասաց, որ Թուրքիան պետք է դատապարտվի իր գործողություններով, ոչ թե՝ հայտարարություններով:

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ