ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Հայաստանի ևԱդրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ

Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Հայաստանի ևԱդրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ
17.10.2020 | 21:18

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ: Նա թվիթերյան գրառման մեջ նշել է, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն:
«Անհրաժեշտ է ավելին անել այս պատերազմը կանգնեցնելու համար», - գրել է Կարո Փայլանը:

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ