ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Յակով Քեդմի. Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, թուրքական սադրանք է, որը նախապես մտածված և ծրագրված է

Յակով Քեդմի. Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, թուրքական սադրանք է, որը նախապես մտածված և ծրագրված է
18.10.2020 | 22:05

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր Соловьёв LIVE յութուբյան հաղորդման շրջանակներում իսրայելցի քաղաքագետ, փորձագետ Յակով Քեդմին վերլուծել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն՝ անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր քայլերին և Էրդողանի նկրտումներին:

«Ռուսաստանն ունեցել է և ունի բոլոր խաղաքարտերը, որ իրավիճակը զարգանա առավել կառուցողական կերպով, քան ներկա պահին: Ռուսաստանը դրանք չի օգտագործում: Իսկ այն, թե ինչ է անում Էրդողանը, նա չափազանց շատ հակամարտությունների մեջ է ներքաշվել: Իսկ թուրքական տնտեսությունը շատ վատ վիճակում է: Այն, ինչ տեղի է ունենում հիմա Լեռնային Ղարաբաղում, անկասկած թուրքական սադրանք է, որը նախապես մտածված և ծրագրված է»,- կարծիք է հայտնել դիվանագետը: Սոլովյովը շեշտել է, որ ռուսական դիվանագիտությունը համարժեք պատասխան չի տալիս Թուրքիային: «Այժմ Թուրքիան հանդգնում է սպառնալ մեզ Ուկրաինայով, և մի՞թե մենք չենք կարող որոշում կայացնել Դոնբասի հարցով»,- նշել է Սոլովյովը: Քեդմին կարծիք է հայտնել, որ նախօրեին հայտարարված հրադադարը կպահպանվի, հակամարտությունը կդադարի և բանակցությունները կշարունակվեն:
Անդրադառնալով Իսրայելում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկացվածությանը՝ Քեդմին նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցն իսրայելցիներին հետաքրքրում է այնքանով, որ տեսնեն, թե ինչքան կարող է առաջ գնալ Թուրքիան: Ըստ փորձագետի՝ «իսրայելական հետախուզության տվյալներով՝ Թուրքիան Իսրայելի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Իրանը»:
Նա հավելել է, որ Էրդողանը մեծ ցանկություն ունի վերականգնել երբեմնի կայսրությունը և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք