Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դմիտրի Պեսկով. ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի

Դմիտրի Պեսկով. ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի
23.10.2020 | 14:46

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել կարծիքի հետ, թե Մոսկվային առավել «հաճելի» կլինի Դոնալդ Թրամփի հաղթանակը: Նա հավաստիացրել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ցանկացած նախագոհվ, որ լրջորեն հետարքրված կլինի ռուսական կողմի հետ երկխոսությամբ։ Պեսկովը հիշեցրել է Պուտինի խոսքերը, որ Ռուսաստանը աշխատել է և շարունակելու է աշխատել այն նախագահի հետ, ում կընտրի ամերիկյան ժողովուրդը և ով օրինականորեն կմտնի Օվալաձև աշխատասենյակ ։ «Այս առումով ճիշտ չէ ասել, թե Թրամփը մեզ առավել հաճելի է»,- ընգծել է Պեսկովը և հիշեցրել նաև, որ Թրամփի կառավարման տարիներին եղել են բազում պատժամիջոցներ, տարաձայնություններ և ռուսատյաց երևույթներ։ Պեսկովը հավելել է նաև, որ Պուտինը երբևէ չի գնացել ընտրություններին միջամտելու ճանապարհով։ Պատասխանելով հարցին, թե երկխոսություն հնարավոր կլինի, եթե նախագահի ընտրվի դեմոկրատ Ջո Բայդենը, Պեսկովը նշել է, որ Պուտինն իր մեծ քաղաքական փորձի շնորհիվ հասկանում է, որ նախագահի թեկնածուի և արդեն ընտրված նախագահի հռետորաբանությունները տարբերվում են, նրանք հաշվետու են լինում նախ իրենք իրենց առջև և երկխոսության վերահաստատման ճանապարհներ են փնտրում։

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ