ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դմիտրի Պեսկով. Պուտինն ամեն ինչ անում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար

Դմիտրի Պեսկով. Պուտինն ամեն ինչ անում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար
23.10.2020 | 21:32

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեկովն այսօր ասել է, որ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նախագահը մշտական կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ես միայն կարող եմ ավելացնել, որ ՌԴ նախագահն անում է ամեն ինչ` պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ