Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունն այսօր տարածել է նախազգուշացում ահաբեկչական գրոհի վտանգի մասին.
«Դեսպանությունը ստացել է արժանահավատ տեղեկատվություն, որ Ստամբուլում հնարավոր են ահաբեկչական հարձակումներ ԱՄՆ քաղաքացիների և այլ օտարերկրացիների վրա: Հարձակման կարող է ենթարկվել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանը: Չի բացառվում, որ կարող են լինել նաև այլ թիրախներ»: Դեսպանությունը Թուրքիայոում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին կոչ է անում դրսևորել առավելագույն զգոնություն այն վայրերում, որոնք հաճախ այցելում են ամերիկացիները և այլ օտարերկրացիներ: Հնարավոր թիրախների շարքում են խոշոր հիմնարկների շենքերը և առևտրի կենտրոնները: Թուրքիայում վիզայի տրամադրման ծառայություն մատուցող բոլոր ամերիկյան հիմնարկները՝ Անկարայում դեսպանությունը, Ստամբուլում գլխավոր հյուպատոսարանը, Ադանայում և Իզմիրում հյուպատոսարանները ժամանակավոր փակվում են: