ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Թրամփը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին

Թրամփը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին
24.10.2020 | 11:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Նախագահականում հավատարմագրված լրագրողներին նա ասել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ՝ նշել են լրագրողները:


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ