Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կանադացիները դադարեցրել են ԱԹՍ-ների շարժիչների վաճառքը Թուրքիային

Կանադացիները դադարեցրել են ԱԹՍ-ների շարժիչների վաճառքը Թուրքիային
24.10.2020 | 21:05

Bombardier կանադական ընկերությունը սառեցրել է ինքնաթիռների շարժիչների մատակարարումը Թուրքիային, երբ հաստատվել էլ, որ դրանք տեղադրվում են Թուրքիայում արտադրվող և Արցախում Ադրբեջանի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերի վրա:

Քվեբեկում տեղակայված Bombardier ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթավերջին է հաղորդագրություններ ստացել, որ Ավստրիայում գտնվող դուստր ձեռնարկությունը՝ Rotax-ը, շարժիչներ է արտադրում Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ-ների համար: «Մենք վերջերս իմացանք, որ Rotax-ի շարժիչները տեղադրվում եմ մարտական նշանակության դրոնների վրա և անմիջապես կասեցրինք մատակարարումը»,- ասել է Bombardier-ի փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանժլեն Կանադայի միջազգային ռադիոյի թղթակցին, ավելացնելով, որ ընկերությունն ընդհանրապես անորոշ ժամանակով կսառեցնի բոլոր մատակարարումները, եթե հստակ չեն պատվիրատուի կողմից դրոնների օգտագործման նպատակները: Լանժլեն նշել է, որ Bombardier ընկերությունը բացառապես քաղաքացիական օգտագործման համար է շարժիչներ արտադրում:


Կանադան 2019-ի հոկտեմբերից դադարեցրել է պաշտպանության նշանակության տեխնոլոգիաների տրամադրումը Թուրքիային՝, երբ թուրքական բանակը ներխուժել է Սիրիայի հյուսիսային շրջաններ:

Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ