ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, թե Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի ձախողումից հետո բռնությունները Լեռնային Ղարաբաղում հիասթափեցնող են։ Նա հույս է հայտնել, որ երկու կողմերը կկարողանան հարթել խնդիրը, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը։ «Այո, հիասթափություն է պատճառում, երբ տեսնում ես դա», - ասել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։
«Այդպես է լինում, երբ երկրները երկար ժամանակ հակամարտում են։ Նրանք նորից համաձայնության կգան», - հույս է հայտնել ԱՄՆ-ի նախագահը։