Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թաթարստանում դեռահասը «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է ոստիկանների վրա

Թաթարստանում դեռահասը «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է ոստիկանների վրա
30.10.2020 | 13:06

Թաթարստանի Կուկմոր քաղաքում դեռահասը հարձակվել է Ներքին գործերի նախարարության բաժանմունքի վրա: Հարձակվողի մոտ եղել է դանակ: Նա գնդակահարվել է ոստիկանության կողմից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:


Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչական գործողության» հոդվածի հիման վրա: ՔԿ տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին 16-ամյա դեռահասը «Մոլոտովի կոկտեյլ» պայթուցիկ խառնուրդով փորձել է հրդեհել ոստիկանության բաժանմունքի շենքը, այնուհետև դանակով հարվածել է ոստիկանության աշխատակցին: Մեկ այլ ոստիկան օդում նախազգուշացնող կրակոցներից հետո ստիպված է եղել կրակել հանցագործի վրա: Ստացված վնասվածքների հետևանքով հանցագործը մահացել է մինչև բժիշկների գալը: Վնասվածքներ ստացած ոստիկանը հոսպիտալացվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

«Ինտերֆաքս»-ի աղբյուրները նշում են, որ դեռահասը Բաշկիրիայից է, ապրում է Կուկմորում, գրանցված է եղել ոստիկանությունում՝ որպես ծայրահեղականության հակված անձ: «Հարձակման ընթացքում նա ոստիկաններին անվանել է «անհավատներ» և բղավել է«Ալլահ աքբար»»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ