ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հայկո Մաաս. Միջազգային հանրությունը չի ընդունելու Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը

Հայկո Մաաս. Միջազգային հանրությունը չի ընդունելու Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը
31.10.2020 | 14:59

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան և միջազգային հանրությունը չեն ընդունելու ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը։ Ելույթ ունենալով Բունդեստագում խորհրդարանական շաբաթվա նիստի ժամանակ՝ նաասել է․

«Մեր կարևոր նպատակներից է մարդասիրական հրադադարի հասնել։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողություններն առանց նախապայմանների, և դա միայն մեր պահանջը չի, այլ նաև միջազգային հանրության։ Ես ու կանցլեր Անգելա Մերկելը հակամարտության բոլոր խաղացողներին, այդ թվում՝ Թուրքիային, այդ մասին զգուշացրել ենք։ Մենք ՄԱԿ ԱԽ-ում կոչ ենք արել դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի միջոցով ու նրա կենտրոնական դերակատարմամբ պիտի ընթանա կարգավորումը»,- ասել է Մաասը։ Նա նշել է, որ չնայած միջազգային հանրության հստակ ու վճռական ուղերձներին՝ կողմերը շարունակում են մարտական գործողությունները։ «Մեզ այլ բան չի մնում, քան ուժեղացնել միջազգային ճնշումը բոլոր կողմերի վրա, որպեսզի նրանք հասկանան, որ միջազգային հանրությունը չի ընդունելու այս խնդրի ռազմական լուծումը։ Բանակցային գործընթացում ամուր դիրքերը մարտադաշտում չեն գտնվելու։

Բանակցություններն այլընտրանք չունեն, և դա պետք է հասկանան ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ այնտեղ դեր խաղացող մյուս երկրները։ Թուրքիան, ԵԱՀԿ անդամ երկրին համապատասխան, պետք է գիտակցի իր պատասխանատվությունը հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար։»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ