Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվրամիությունը դատապարտել է Էրդողանի «բացարձակապես անընդունելի սադրանքները»

Եվրամիությունը դատապարտել է Էրդողանի «բացարձակապես անընդունելի սադրանքները»
01.11.2020 | 15:12

ԵՄ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի «միանգամայն անընդունելի» սադրանքներն ու հռետորաբանությունը, բայց որևէ կոնկրետ գործողություն չեն ձեռնարկի մինչև դեկտեմբերյան գագաթաժողովը: Ֆրանսիան ցանկանում է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ՝ Էմանուել Մակրոնին Էրդողանի վիրավորանքներից հետո: Անցյալ տարվանից Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները հետզհետե վատանում էին Սիրիայի և Լիբիայի ռազմական հակամարտությունների շուրջ տարաձայնությունների և Արևելյան Միջերկրական ծովում գազով հարուստ գոտիների շուրջ վեճերի լուծման պատճառով: Լարվածությունն էլ ավելի է սրվել Մակրոնի հասցեին Էրդողանի հայտարարություններից հետո:

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ