Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով

Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով
01.11.2020 | 22:25

Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, արաբ, Սիրիայի քաղաքացի Մուհռաբ Մուհամադ Ալ Շխերի հարցաքննությունից:


Վարդանյանը նախ շեշտեց, որ Մուհռաբ Մուհամադ Ալ Շխերը, որ գումարի դիմաց ադրբեջանական կողմից ներգրավված է եղել ռազմական գործողություններում, և նրա հետ տեղափոխվածների խումբը Սիրիայի և Թուրքիայի սահմանը հատել են առանց որևէ փաստաթղթի: «Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն և ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա»,-ասաց Վարդանյանը: Այդ անձինք սահմանը հատելիս որևէ փաստաթուղթ չեն ունեցել: «Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան և Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Եվ օդանավակայանները, և օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,-ասաց Քրեագիտական վարչության պետը: Այդ վարձկաններին նախապես տրվել են քաղաքացիական սպորտային համազգեստներ, իրենց մոտ չեն ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ, բջջային հեռախոս կամ այլ իր: Ամբողջն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈՒ-ի, ոստիկանության հովանավորությամբ և աջակցությամբ:

«Այդ ահաբեկչական խմբավորումների և ֆինանսավորումը, և զինումը իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Թուրքիան ամբողջությամբ աջակցում և հովանավորում է այս պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ»,-նշեց Վարդանյանը:


Թուրքիայի զինվորականներն են ղեկավարում ամբողջ հրետանին, ԱԹՍ-ները և ռազմական օպերացիաները: Ամբողջը կառավարվում է թուրք բարձրաստիճան զինվորականների և այլ զինծառայողների կողմից:

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձերբակալված, արաբ Սիրիայի քաղաքացի Մուհռաբ Մուհամադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված, որում սիրիացին պատմում է, թե Սիրիայում որտեղ է բնակվել, ինչպես են այնտեղ սկսվել հավաքագրումները:

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ