ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Լավրով. ՌԴ-ն բանակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի ՄԱԿ-ի կառույցները կարողանան գործունեություն ծավալել ԼՂ-ում

Լավրով. ՌԴ-ն բանակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի ՄԱԿ-ի կառույցները կարողանան գործունեություն ծավալել ԼՂ-ում
13.11.2020 | 22:05

Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր ջանքերի մասին՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Մենք մեր գործընկերներին, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, մանրամասն տեղեկացրել ենք այդ մասին։ Ես խոսել եմ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ, մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը և այն ջանքերը, որոնք մենք ձեռնարկել ենք։ Մենք խոսել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ»,- ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ՄԱԿ-ի խնդրանքով փորձում է Հայաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որ համաշխարհային կազմակերպության կառույցները կարողանան գործել Լեռնային Ղարաբաղում։


«Մենք կապի մեջ ենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են մարդասիրական գործունեությամբ։ Խոսքը, նախևառաջ, փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասին է։ Բոլոր այդ կառույցներն ունեն իրենց ներկայությունը տարածաշրջանում, բայց ոչ անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում։ Այժմ մենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներում փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ