Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պուտին. Ես եմ գրել եռակողմ համաձայնագիրը, ինչո՞ւ կարդամ

Պուտին. Ես եմ գրել եռակողմ համաձայնագիրը, ինչո՞ւ կարդամ
15.11.2020 | 22:41

«Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում ցուցադրել են լրագրող Պավել Զարուբինի բացառիկ նյութը, որը նվիրված է նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնությանը, փոխանցում է news.am-ը: Տեսանյութում ցույց են տվել, թե ինչպես են Պուտինի սեղանին դրել երեք սպիտակ թղթապանակ եւ գրիչներ:

«Մեզ մոտ այժմ հեռուստակամուրջ է Ադրբեջանի հետ», պատմել է օգնականներից մեկը: Նախագահի սեղանի դիմաց էկրան է, որտեղ երեւում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գրասենյակը: «Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հրավիրել ղեկավարին աշխատասենյակ»,-հնչում է ձայնը: Արագ քայլելով աշխատասենյակ է մտնում Պուտինը: Սեղանին մոտենալով նա կարգադրում է սկսել տեսակոնֆերանսը Բաքվի հետ: Մյուս կողմում արդեն սպասում էր Ադրբեջանի նախագահը:


Նախագահները եկել էին սինքրոն: Համաձայնագրի բովանդակությունը դեռեւս հայտնի չէր լայն հանրությանը, այն պետք է ստորագրվեր ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն արել է դա կադրից դուրս: Նախքան համաձայնագիրը ստորագրելը Պուտինին առաջարկել են «աչքով արագ անցնել տեքստով»: «Ինչո՞ւ ես այն կարդամ: Չէ՞ որ ես եմ այն գրել»,-պատասխանել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ