Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի վարչապետ կոչվել

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի վարչապետ կոչվել
18.11.2020 | 21:26

Այս ծանր վիճակում մեզ պետք են պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող մարդիկ, որ կարողանան երկիրն ու հայերին հանել այս ծանր և ամոթալի վիճակից՝ ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բոլոր ուղղություններով ձախողել են: Վարչապետի հայտարարություններից պարզ է դառնում, որ նա մտադիր չէ հրաժարական տալ, հարցին՝ որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը, Վանեցյանն արձագանքեց.
«Նախ՝ եկեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չկոչենք, որովհետև նա այսօր բարոյական իրավունք չունի կոչվել վարչապետ: Նա մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը և իր գործունեությամբ խոր փոսի մեջ է տանում Հայաստանը և Արցախը: Ընդդիմությունն իր գործն անում է, և հանրային պահանջի բարձրացման աստիճանի հետ վարչապետը, որն այսօր փորձում է իր բոլոր քայլերով պահել իշխանությունը, անպայման հրաժարական կտա»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 2938

Մեկնաբանություններ