Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Բաքուն Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևն անվանել է թղթի սովորական կտոր

Բաքուն Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևն անվանել է թղթի սովորական կտոր
26.11.2020 | 14:06

Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը համարում է թղթի սովորական կտոր, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը:


«Նախ և առաջ մենք կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի համար այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան թղթի սովորական կտոր: Այս թղթի կտորը, որն ընդունվել է նեղ քաղաքական հավակնությունների անունով, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտումով, լուրջ հարցեր է առաջացնում կապված Ֆրանսիայի մտադրությունների և օբյեկտիվ գործունեության հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ