Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իշխան Սաղաթելյան. 17-ով մեկնարկել ենք շարժման ձևավորումը, դրանից հետո մեզ միացողներ են եղել

Իշխան Սաղաթելյան. 17-ով մեկնարկել ենք շարժման ձևավորումը, դրանից հետո մեզ միացողներ են եղել
12.12.2020 | 14:45

«Հրապարակ» գրում է.

«Հայրենիքի փրկության ճակատը, որը փոխարինեց 16-17 կուսակցությունների ֆորմատին և, թվում է, պետք է ավելի քիչ թվով կուսակցություններ ընդգրկեր, որովհետև ոմանք հայտարարեցին դուրս գալու մասին, մեծացել է։ Մեզ ասացին, որ 22 կուսակցության մասին է խոսքը, չնայած մի մասը մարդ-կուսակցություններ են։ Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դժվարացավ հստակ թիվ նշել, սակայն ասաց, որ ամեն օր իրենց շարքերը համալրվում են։ «17-ով մեկնարկել ենք շարժման ձևավորումը, դրանից հետո իսկապես մեզ միացողներ են եղել», - ասաց նա։


Բայց 17-ից 3-ը կարծեմ լքել են միավորումը՝ Արամ Սարգսյանի Դեմկուսը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» և Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը։ Սաղաթելյանը պատասխանեց․ «Նրանց հեռանալուց հետո նույնքան կուսակցություն էլ միացել է, դրա համար եմ ասում՝ 17-ով ենք մեկնարկել շարժման ձևավորումը»»։

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ