Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վարչապետի՝ դեկտեմբերի 31-ին հրաժարականի լուրը իրականությանը չի համապատասխանում

Վարչապետի՝ դեկտեմբերի 31-ին հրաժարականի լուրը իրականությանը չի համապատասխանում
17.12.2020 | 22:11

Լուրը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին, իրականությանը չի համապատասխանում։ «Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»՝ ասել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ