Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վաղը, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Վաղը, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
19.12.2020 | 01:31

«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանի: «Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ Հիշատակի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Միացիր քո ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 3503

Մեկնաբանություններ