ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Չեխիայում մասունք են գտել, որը կարող է լինել Սուրբ Խաչի Մեխը

Չեխիայում մասունք են գտել, որը կարող է լինել Սուրբ Խաչի Մեխը
22.12.2020 | 22:20

Չեխ հնագետները Միլևսկո քաղաքի վանքի պարսպի խոռոչում գանձ են գտել՝ ոսկով ու արծաթով զարդարված փայտե տուփի բեկորներ և երկաթե մեխի վեց սանտիմետրանոց կտոր՝ ոսկե խաչով: Նրանք չեն բացառում, որ դա կարող է լինել մեխի մի մասը, որով Հիսուս Քրիստոսին գամել են խաչին կամ այդպես են մտածել նրանք, որ թաքցրել են գանձը: Ծանրաքաշ ոսկե թիթեղի վրա, որն ի սկզբանե զարդարել է տուփի խուփը, փորագրված է խաչ և երկու տառ՝ «IR», որը կարող է լինել լատիներեն Iesus rex-ի, այսինքն՝ Հիսուս թագավորի, հապավումը: Ըստ Idnes.cz պարբերականի, գանձը հայտնաբերվել է Միլևսկոյի Սուրբ Եղիա եկեղեցու թվային 3D մոդելի ստեղծման նպատակով անցկացված հնագիտական հետազոտությունների և տվյալների հավաքագրման ընթացքում:

Դիտվել է՝ 2881

Մեկնաբանություններ