Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Թուրքիայում աղքատության ահագնացող մակարդակը սպառնում է Էրդողանի քաղաքական գոյատևմանը

Թուրքիայում աղքատության ահագնացող մակարդակը սպառնում է Էրդողանի քաղաքական գոյատևմանը
28.12.2020 | 20:52

The New York Times-ը գրել է՝ Թուրքիայում աղքատության ցուցանիշի ավելացմանը զուգընթաց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անկումը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դրդել է կտրուկ փոխել տնտեսական քաղաքականության ուղղությունը։ «Մարդիկ կործանման եզրին են»,-The New York Times-ին աել է Անկարայի էլիտար շրջանում ծխախոտի կրպակի սեփականատեր Օզգյուր Աքբաշը՝ նկարագրելով, թե ինչպես են երկու տարեց կանայք մտել իր խանութ, մեկը միայն մեկ ձու է կարողացել գնել, մյուսը՝ անվճար հաց է խնդրել։

Metropoll սոցիոլոգիական ընկերության հարցման մասնակիցների մեկ քառորդը հայտարարել է, որ չի կարողանում բավարարել իր կենսական պահանջները: Այս տարի լիրան կորցրել է իր արժեքի մոտ մեկ քառորդը, ինչը հանգեցրել է շատ ապրանքների գնաճին։ Տնտեսական ճգնաժամը սպառնում է Էրդողանի քաղաքական գոյատևմանը, իսկ իր փեսային՝ Բերաթ Ալբայրաքին, ֆինանսների նախարարի պաշտոնից հեռացնելու որոշումը մատնանշում է, որ Էրդողանը որոշել է լրջորեն հետամուտ լինել տնտեսական քաղաքականության փոփոխություններին։


Ըստ Metropoll-ի՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական աջակցությունը 2002-ից ի վեր հասել է ամենացածր մակարդակին։
Էրդողանի կողմնակիցների մեծամասնությունը և թուրքերի 63 տոկոսը կարծում են, որ երկիրը շարժվում է վատագույն ուղղությամբ, հաղորդում է Metropoll-ը:
«Վերընտրվելու նրա շանսերը 50 տոկոսից պակաս են»,- ասել է Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհրդի ավագ գիտաշխատող Ասլա Այդինտաշբաշը: «Թուրքիայում երբեք նման աղետ չի եղել։ Ես 52 տարեկան եմ, և սա ամենամեծ ճգնաժամն է, որը երբևէ տեսել եմ»,- ասել է Deep Poverty Network-ի հիմնադիր Հասեր Ֆոգգոն։

Դիտվել է՝ 12899

Մեկնաբանություններ