ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Գագիկ Ծառուկյան. Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին

Գագիկ Ծառուկյան. Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին
21.02.2021 | 12:21

Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճակից, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին», - ասաց Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ պետք է վերացնել երկրում լարվածությունը։

«Ցանկացած քաղաքացի թող նստած վերլուծի՝ Ծառուկյանն ինչ ասել ա, իրականություն է եղել։ Երբևիցե քայլ չկատարեցին պատրաստվելու, նախապատրաստվելու, դիրքավորվելու, բանակցելու։ Պատերազմը սկսեց, ասում են՝ դե անակնկալ է մեր համար։ Չորս ամիս է՝ ասել եմ, եթե պատրաստվեին, ոչ պատերազմ կլիներ, ոչ այդքան զոհ կլիներ, ոչ էլ այդպիսի խայտառակ պարտություն։ Մարդկանց խաբելով, սուտ ասելով՝ ման են գալիս, վերջը ինչ է լինելու՝ չգիտեմ», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Դիտվել է՝ 21868

Մեկնաբանություններ