Փետրվարի 23–ին ՀՀ ԱԺ–ում արտահերթ նիստ է հրավիրված։ Օրակարգում «Շուշիի հռչակագրի» դեմ մեր ներկայացրած բանաձևի ընդունումն է։ Որպես զեկուցող ես կներկայացնեմ այն բոլոր մարտահրավերները, որոնք կանգնած են մեր պետության առաջ։
«Շուշիի հռչակագիրը» Հայաստանի ու Արցախի հանրապետությունների դեմ է և դրան հնարավոր չէ չարձագանքել։ Ինչպե՞ս իրեն կպահի Նիկոլ Փաշինյանի թիմը, ինչպե՞ս կքվեարկի, կիմանանք 3 օրից։ Մեկ բան հստակ է՝ կողմ չքվեարկել մեր ներկայացրած ԱԺ հայտարարության տեքստին, նշանակում է կողմ քվեարկել «Շուշիի հռչակագրին» ու դեմ քվեարկել ՀՀ անկախության հռչակագրին։
Անդրանիկ Թևանյան