Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Ասում են

Ասում են
22.02.2022 | 11:10

Մենք պառլամենտական երկիր ենք, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պիտի մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ, կներեք, մենք այդպես չենք համարում։

Միջազգային հարաբերություններում հնարավոր չէ ջայլամի քաղաքականություն վարել և չնկատել տեղի ունեցող գործընթացները։ Թուրքիայի փոխնախագահը պաշտոնապես հայտարարում է, որ թուրքական հատուկ ծառայությունները ուղղակիորեն ներգրավված էին 44-օրյա պատերազմում, մենք ի՞նչ ենք անում, ասում ենք՝ ինչ լավ ա, Թուրքիան հայտարարել է, որ առանց նախապայմանների է մեզ հետ հարաբերությունները կարգավորելու:


Հայկ Մամիջանյան

Դիտվել է՝ 32621

Մեկնաբանություններ