ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի

Ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի
20.03.2022 | 10:24

«Արդարեւ, Աստված մահ չի ստեղծել, եւ Նա չի ուրախանում ողջերի կորստյան համար: Նա ամեն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը

փրկության համար են: Ո՛չ մահաբեր թույն կա նրանց մեջ, ո՛չ էլ դժոխքի թագավորություն՝ երկրի վրա, քանզի արդարությունն անմահ է:


Իսկ ամբարիշտները ձեռքով ու խոսքով իրենց մոտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ. եւ իսկապես արժանի են բաժնեկից լինելու նրան» (Իմ. Սող.1;13-16):
Երբ Աստված ստեղծեց կենդանի աշխարհը, այն ստեղծեց որպես ինքնակարգավորվող եւ ինքն իր մեջ իր շարունակականությունը կրող համակարգ (Ծննդ. 1;11-13, 20-31): «Արդարեւ, Աստված մահ չի ստեղծել»: Տիեզերքը, Աշխարհը և Մարդը Նրա լաբորատոր փորձարկման արդյունքը չեն, այլ Նրա անանձնական սիրո դրսևորումը:


Այդ դեպքում ի՞նչ է «արարում» գիտական միտքը հենց նույն այդ լաբորատորիաներում.
ա. պատվաստանյութեր
բ. գենետիկորեն ձևափոխված մթերք (ԳՁՄ)
գ. քիմիկատներ (այդ թվում` դեղագործություն)
դ. վիրուսներ և այլ հարուցիչներ
ե. հրեշներ


Պատվաստանյութերով կոտրում և արգելակում են իմունային համակարգը` օրգանիզմը դարձնելով խոցելի: ԳՁՄ-ով խմբագրում են մարդու ԴՆԹ-ն և առաջացնում զանազան ու զարմանազան հոգեմարմնական տկարություններ, ցավեր ու ախտեր (ի դեպ, ԳՁՄ-ն ևս ստանում են վիրուսների օգնությամբ): Վնասակար քիմիկատներով և իբրև թե անվնաս ու օգտակար դեղամիջոցներով հասնում են միևնույն արդյունքին` առողջության խաթարում:

Վիրուսներով վերջնականապես հարձակվում, գրավում ու տապալում են արդեն ինքն իր համար իսկ անընկալելի և անհասկանալի դարձած օրգանիզմը: Այս ամենը ծառայում է մահվանը և ո՛չ կյանքին: Այդ ամենը մարդուն անդառնալիորեն խեղում է ո՛չ միայն ֆիզիկապես, գենետիկ մակարդակում, այլև հոգեմտավոր կերպով, ազդում է նպատակների առաջադրման, կամային որոշումների կայացման ու վարքի դրսևորումների վրա: Նորը լավ մոռացված հինն է, և այս ամենը արդեն եղել է հնում` Նոյի օրերում: Բոլոր այդ գենային մեքենայությունները, տեսակների միջև այլևայլ այլանդակ խաչասերումները եղել են է՛լ ավելի զարգացած ինժեներական մակարդակի վրա, որին չեն կարողանում հասնել դիվային հանճարի տեր կամ միգուցե` ծառա, մերօրյա արկածախնդիրները, քանզի հռչակվել է նախագիծը. «Ահա՛ ամեն բան նոր Եմ դարձնում»,-և կատարվել Խաչի վրա: Եթե առաջ շատ ավելին էր պահանջվում փրկության համար, ապա այսօր բավական է նվազագույնը. «Եւ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հովել 2;31, Գործք 2;21): Այսօր ողջ աշխարհը և մեր հայրենիքը այնպիսի մի վիճակում են, այնպիսի նենգ խարդավանքների ենթակա, որ միայն Տիրոջ անունը տալով է հնարավոր փրկվել: Որովհետև մարդու անզեն աչքի համար աննկատելի նանո չափեր ձեռք բերած վտանգները, վնասները, որոգայթները Մարդու միջից հանում են Աստծուն և դրանով իսկ` ամեն մարդկային բան: Մանրախնդիր, փոքրոգի, նեղմիտ, չնչին մարդկանց համար Աստծո ստեղծած աշխարհը շատ փոքր է ու նեղ: Աստված իրո՞ք լուրջ էր տրամադրված, երբ իրենց բաժին թթվածնի հաշվին մտադիր էր լավություն անել ինչ-որ այլ անկարևոր ու ավելորդ գոյությունների: Չէ, չէ մի: Ա՛յդ էր մնացել:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 8499

Մեկնաբանություններ

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը