Գործող իշխանությունները՝ հանձինս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սկզբունքորեն չեն փորձում թաքցնել լիածավալ պատերազմի վերսկսման սպառնալիքը։
Նրանց խոսքով՝ այդ սպառնալիքը մեծ է։ Նրանք ընդունում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հզոր հարված հասցնել։ Շատ լավ։ Բայց այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում. ինչպիսի՞ն պետք է լինի իշխանության՝ պետության շահերին միտված համարժեք և նորմալ արձագանքը ակտուալ արտաքին սպառնալիքներին։
Ի՞նչ պետք է անի նման դեպքերում պատասխանատու իշխանությունը՝ արագ երկիրը պատրաստի պաշտպանության: Այնուամենայնիվ, ցանկացած դիվանագիտական ջանք ապարդյուն կլինի, եթե երկիրը և նրա քաղաքական ղեկավարությունը իրենցից ոչինչ չեն ներկայացնում։
Դավիթ Ջամալյան