Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ճշմարտության միակ աղբյուրը

Ճշմարտության միակ աղբյուրը
25.04.2022 | 07:35

Սուրբ Գիրքը տալիս է ընտանիքի եւ հասարակության բոլորովին այլ մոդել, քան մենք ունենք այսօր:

Նա խոսում է երկու սեռերի եւ դրանց փոխհարաբերությունների մասին:
Հստակ են նաեւ սեռերի դաստիարակության սուրբգրային ցուցումները. յուրաքանչյուրը պետք է աճի ու զարգանա իր սեռային առանձնահատկությունների ծիրում, եւ այդ դաստիարակությունը պետք է օժանդակ ազդակ հանդիսանա նրանց ենթագիտակցության մեջ ամրագրված իմֆորմացիայի գործարկման համար ի լրումն ժամանակի: Մի քանի սերունդ առաջ այդպես էլ վարվում էին: Իսկ այսօր պարզվում է, որ սեռերին բնորոշ վարքից բացի, որը պետք է հետեւողականորեն դաստիարակել, կա նաեւ «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրվող վարք»: Եւ պարզվում է, որ այդ տիպի վարքը չի կարող ինքնուրույն ձեռք բերվել, դրա համար մարդը պետք է նոր արժեհամակարգ որդեգրի, եւ ոչ էլ այն կարող է ինքնուրույն սոցիալապես ամրագրվել գործի էությունից անտեղյակ սոցիումի կողմից, դրա համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել. միգուցե փոխել ենթագիտակցական սկզբնական իմֆորմա՞ցիան: Այս գործընթացը շատ հաջող կերպով իրականացնում է հեռուստատեսությունը եւ ոչ միայն:

Իհարկե, անհեթեթ է Սուրբ Գիրքը արհամարհող, անտեսող կամ մերժող մարդուն որեւէ երեւույթ ներկայացնել միայն Սուրբ Գրքի հայեցակետից, բայց եւ անպատշաճ է Սուրբ Գիրքը իբրեւ արժեհամակարգ ընդունող եւ պատվող մեկին պարտադրել այն մերժող, տրորող ու այրող մեկի կարծիքը, ամեն դեպքում կյանքն ինքն է բացահայտում սուրբգրային ճշմարտությունների իսկությունը. կա մեղք եւ պատիժ, կա արդարություն եւ հատուցում, կա արատ եւ կործանում, կա սրբություն եւ փառք: Մարդը երկար չի կարող գոյատեւել արհեստածին միջավայրում: Որքա՜ն մարդիկ են կործանվել միայն «մի շնացիր» պատվիրանը չկատարելու արդյունքում: Նույնիսկ միասեռականներն են միմյանցից հավատարմություն պահանջում, ինչն, իհարկե, անհեթեթ է, եւ հենց սրանում է բուն դժբախտությունը, որ մարդը արդեն դժվարությամբ է զանազանում մեղքի եւ արդարության սահմանները: Այս վիճակը պատահական ու ինքնածին չէ, այլ հետեւողականորեն մշակված եւ իրագործվող ծրագրի արդյունք է, եւ դա չի արվում մի խումբ մարդկանց կողմից, ինչպես համոզված են շատերը, այլ մի խումբ մարդկանց միջոցով միայն, իսկ թե ում կողմից՝ կարծում եմ կռահելը դժվար չէ: «Ով հաղթի, նրան թույլ կտամ նըստելու Ինձ հետ Իմ աթոռին, ինչպես որ Ես հաղթեցի եւ նըստեցի Իմ Հոր աթոռին» Հայտ. 3;21,- այն նույն աթոռին, որին հավակնում էր նա, ով գործում է թաքուն, խավարի մեջ եւ հարվածում է թիկունքից, թակարդներ է լարում: Նա ոչինչ է, որից միայն կորուստ ու կործանում է սինթեզվում, աննշանակ է եւ ոչնչացնում է ամեն մի նշանակալի բան: Այն, ինչ որ ունի եւ առաջարկում է իրեն ընդունողներին, իրականում անուժ ու խղճուկ միֆ է, «քանզի Քրիստոս՝ մեր Զատիկը, մորթվեց» Ա կորնթ. 5;7: Եւ այսօրվա ստեղծված իրավիճակը տանում է ողջ մարդկության ոչ միայն զուտ ֆիզիկական, այլեւ հոգեւոր ոչնչացմանը:

Նա, ում հովանավորյալն է Անօրենը, չի՛ հետապնդում մի խումբ խըղճուկ մարդկային արարածների շահը կամ ինքնանպատա՛կ չի բավարարում նրանց հարստանալու մոլուցքը, որովհետեւ նա շատ լավ տեղյակ է իր սեփական հնարավորությունների եւ գործունեության ժամկետների սահմանափակությունից, ինչը նա փորձում է փոխլրացնել ջանասիրությամբ եւ սեփական եւ օժանդակ բոլոր ուժերի գերլարումով: Ճշմարտության միակ աղբյուրը դարձյալ ու կրկին մնում է միակը՝ Սուրբ Գիրքը. այնտեղ՝ նրա էջերում են հանգրվանել ողջ մարդկության եւ ամեն մի մարդու հարատեւման եւ երջանկության բանաձեւերը:

Երեցկին` Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 11613

Մեկնաբանություններ