Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բերձորի հանձնումը լեգիտիմացվել է 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով. Արթուր Ղազինյան

Բերձորի հանձնումը լեգիտիմացվել է 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով. Արթուր Ղազինյան
29.06.2022 | 07:29

Բերձորը երեկ չի հանձնվել, Բերձորը հանձնվել է 2020թ. նոյեմբերի 9-ին, իսկ այդ հանձնումը լեգիտիմացվել է 2021թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Բերձորը հանձնել են ԳՇ այն գեներալները, որոնք 2021թ. փետրվարին պահանջում էին դավաճանի հրաժարականը, հետո դիմում վարչական դատարան:
Բերձորը հանձնել են ընտրություններին «ապագա կա ապագա» ընտրած 680.000 հպարտ քաղաքացիները, որոնք, «ավելի լավա ալիևը գա, քան նախկինները» ասելով, խայտառակեցին հայ ազգը:


Բերձորը հանձնելուն մասնակցել են այն մեկ միլիոն ՀՀ քաղաքացիները, որոնք, «մի հատ թազա մարդ լիներ» ասելով, չմասնակցեցին ընտրություններին՝ «680.000» հպարտ քաղաքացիներին իրենց փոխարեն տալով մի ամբողջ ազգի ճակատագիր տնօրինելու իրավունքը:
Բերձորը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազը, որ վախեցավ կատարել իր սահմանադրական պարտականությունը՝ ձերբակալել ադրբեջանական գործակալներին ու պետական դավաճանին:


Բերձորը, ինչ-որ առումով, հանձնել եմ նաև ես, որ այս մեկ տարվա ընթացքում չեմ կարողացել հասնել այս դավաճանի հեռացմանն ու պատժին:
Նիկոլի պարագայում ամեն ինչ պարզ է, նա ապացուցված ու հաստատված ադրբեջանական գործակալ է, պետական դավաճան, երեք «ագռավի սռոկ վզին դրած» ապրում է, ամեն ազատ օրը հրաշք է նրա համար:
Բայց թե մե՞նք ինչ ենք արել, որ Բերձորը չհանձնվի, դա արդեն լուրջ է ու սարսափելի:

Դիտվել է՝ 8013

Մեկնաբանություններ