Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Թուրքը փակել է ջրի ակը

Թուրքը փակել է ջրի ակը
18.12.2022 | 11:31

Աղայանի հեքիաթի Օշափին հիշեցի:
Չգիտեմ՝ հասկանալի՞ է այդ բառը, թե՝ ոչ, բայց հին գորիսեցիք գործածել են այդ բառը, մեծ ու փոքր դրա բացատրությունն առանց բառարանի գիտեին՝ ագահ, ամենակուլ, կրակ ժայթքող հրեշի մասին է խոսքը, որն ունի մի քանի գլուխ՝ վագրի, օձի, քարայծի և այլն, որոնք բոլորն էլ ենթարկվում են Օշափի հիմնական գլխին՝ օձին:


Կարծում եմ՝ գրողը Օշափին պատահական չի վերագրել մի քանի գլուխներ, հասկացնելով, որ նա միայնակ չէ, նա իրեն էր միացրել նաև տարածքի բազմազան օշափներին և գործում էր նրանց հետ միասին:
Երկիրը, որտեղ նա բույն էր դրել, Փոքր Ասիայի տարածքում էր, ինչը համընկնում է հնագույն Հայաստանի կողմերը. Աղայանը չի նշում, թե ում է նկատի ունեցել հեքիաթը գրելով, բայց, անկասկած, թափառական և արյունախում օղուզ ցեղերի մասին էր խոսքը:
Օշափն ահուդողի մեջ էր պահում ողջ Ասիան, նա պարբերաբար փակում էր ջրի ակը և, ամեն անգամ ջուր բաց թողնելու համար, մի գեղեցիկ, կույս աղջիկ էր ուզում, որ լափի ու մի քանի կաթիլ ջուր թողնի մարդկանց: Մինչև որ մի օր գեղեցիկ տղան, Պեգասին հեծած, գնում և հերթով կտրում է Օշափի գլուխները, Ասիան ազատում վախից ու մղձավանջից:
Պարզվում է՝ մեր բոլոր մեծերը մեռել են՝ երազելով այն քաջ ու մանուկ տղայի մասին, ով կգա և կազատի Հայաստանը բազմագլուխ Օշափից:


Մանուկ օրերին, երբ այսպիսի դաժան հեքիաթներ էինք կարդում, չէինք խորանում իմաստի մեջ, ուղղակի ուրախ էինք, որ վերջում չարը պարտվում, բարին հաղթում է, կռնատ աղջկա ձեռքերը բուսնում են, անհաղթ աքլորը ծուղրուղու է կանչում թագավորի փորում, պատռում այն և դուրս գալիս, Օշափի գլուխները կտրվում են…
Մեր հեքիաթագիրները լավ գիտեին, թե ինչ արհավիրքներ են սպասում մեզ՝ գալիք սերունդներիս, հույսները դրել էին մանուկ ընթերցողներիս վրա, որ մի օր կկտրենք Օշափի գլուխները:
Եվ այսպես ապրել ենք դարեր՝ կասեր Սերոն:
Մենք էլ մեր հույսը դնենք գալիք մանուկի վրա, ով ամենամաքուրն ու խիզախը կլինի, ով հենց հիմա մեր մեջ է:


Թուրքը փակել է ջրի ակը ու դրա դիմաց մեր գեղեցիկ ու կույս Մեղրի՜ն է ուզում…
Իշտահիդ՝ քացախ, կասենք մենք ու նորից կհեծենք Պեգասը: Այս անգամ Օշափի բոլոր գլուխները միանգամից կթռցնենք։
«Հեքիաթի» վերջը մոտենում է, սկսվել է Վերին ու ստորին դատավարարությունը:
Մանուկը ծնվել է Սյունյաց խորախոր ժայռերում, կյանքի ու մահու կռիվ է տալու Օշափի ու նրա գլուխների դեմ:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 16648

Մեկնաբանություններ

戔攢鈮ば扁暏褑鈺澬戔攢聽斜鈺斞嗏晸斜鈺┬扁晵褑鈺樞戔攢鈮ば扁暍褑鈺曅扁晹 褑鈺栃扁暍斜鈺/1750328778" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից
Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Անազատության հակառակ կողմը
Անազատության հակառակ կողմը