Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սառը պատերազմի ավարտից հետո խորապես փոխվել է համաշխարհային քաղաքականության տրամաբանությունն ու կառուցվածքը

Սառը պատերազմի ավարտից հետո խորապես փոխվել է համաշխարհային քաղաքականության տրամաբանությունն ու կառուցվածքը
11.08.2023 | 08:01

Խնդիրը այն է, որ մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը 19-րդ դարի աշխարհաքաղաքական կատեգորիաներով կամ էլ 20-րդ դարի ռեալիզմ-լիբերալիզմ ավանդական հակադրման ներքո։

Մինչդեռ, Սառը պատերազմի ավարտից հետո խորապես փոխվել է համաշխարհային քաղաքականության տրամաբանությունն ու կառուցվածքը։ Դրանում այլևս գրեթե բացակայում է իդեոկրատիկ առաջնորդությունը։ Չկան ազդեցության գոտիներ՝ իրենց ավանդական իմաստով։ Չկա կենսական տարածություն։ Կարող ես զբաղեցնել չափազանց փոքր տարածք, բայց լինել Գործոն։ Ու՝ հակառակը։

Հիմնական դերակատարները երկուսն են՝ տրանսնացիոնալ և լոկալ էլիտաները, որոնք փորձում են պայմանավորվել։ Հաճախ դա չի ստացվում։ Արդյունքում, խաղաղության խնդիրների ուսումնասիրման ստոկհոլմյան ինստիտուտի համաձայն՝ այս պահին աշխարհում ընթացող զինված հակամարտությունների թիվը հասնում է 40-ի։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ