ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Աղոթք Պահպանության

Աղոթք Պահպանության
16.08.2023 | 00:01

Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների,

Աջիդ հովանին մեզ վրա տարածիր,

Փրկիր մեզ չար ոսոխի որոգայթներից,

Նենգ թշնամիների հարձակումներից։

Դու մեր հույսն ես, Տե՛ր, Քեզ սպասեցինք,

Բարձրյալիդ մեզ ապավեն դարձրինք,

Թող չարիքները չհասնեն մեր երկրին,

Ո՛չ էլ վտանգները՝ մեր հարկերին։

Պատվիրիր Քո սուրբ հրեշտակներին,

Որ պահպանեն մեզ մեր բոլոր ճանապարհներին։

Իրենց բազուկների վրա թող մեզ վերցնեն,

Որ երբեք ոտքներս քարին չխփենք։

Փրկիր մեզ, որովհետև Քեզ ապավինեցինք,

Հովանի դարձիր մեզ, քանզի Անունդ ճանաչեցինք։

Լսիր մեր աղոթքները նեղության այս ժամին,

Փրկությունդ ցույց տուր մեզ, քանզի Քեզ հուսացինք։

Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Հմմտ. Սաղմոս 90

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ