Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այդ ու՞մ եք ուղղում հարցերը՝ աշխարհի թիվ մեկ ստախոսի՞ն

Այդ ու՞մ եք ուղղում հարցերը՝ աշխարհի թիվ մեկ  ստախոսի՞ն
14.09.2023 | 17:01

Աչքի անցկացրեցի օրվա լրահոսը։ Ամենազարմանալին ԱԺ կոչվող բալագանում,ներեցեք, ընդդիմության պահվածքն է․ հարցեր, պատասխաններ։ Ինքս հարց ունեմ խորհրդարանական ընդդիմությանը:

Այդ ու՞մ եք ուղղում հարցերը՝ աշխարհի թիվ մեկ ստախոսի՞ն և նրա խամաճիկ-ստախոսների՞ն։ Մի՞թե վերջապես չհասկացաք, որ վարչապետ կոչեցյալին ձեր հարցերով ոչ միայն նեղը չեք գցի, այլև հակառակը՝ դրան հիանալի հնարավորություն կտաք հերթական ստերն ու կեղծիքները տարածելու և ձեզ վարկաբեկելու։ Եվ բոլոր լրատվամիջոցները կտարածեն այդ արարածի ու նրա խամաճիկ-նախարարների ոչ թե պատասխանները, այլ՝ ձեր դեմ հոխորտանքները։ Զարմանալի է՝ ինչպե՞ս կարելի է գնալ ԱԺ աշխատանքի, տեսնել Արցախն ուրացած ողորմելի ՔՊ-ականների ինքնագոհ մռութները, բարևել, նրանց հետ մեկնել գործուղումների, ժպտալ, սրճել...

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 7638

Մեկնաբանություններ