Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գերադասում են ունենալ Նիկոլ

Գերադասում են ունենալ Նիկոլ
07.10.2023 | 17:50

Մի սպասեք, ո՛չ մի, բացարձակապես ո՛չ մի պետության գործադիր իշխանություն, չի արտասանի «Էթնիկ զտում» արտահայտությունը:

Որովհետև այդ տերմինի օգտագործումը պետք է

հանգեցնի գործողության, մինիմում սանկցիաների կիրառման Ադրբեջանի նկատմամբ:

Իսկ դա բացառվում է:

Որովհետև Ադրբեջանը պետք է անխտիր բոլորին:

Խորհրդարանների պատգամավորները կարող են ինչքան ասես գոռալ այդ մասին: Դա ոչինչ չի նշանակում:

Ճի՛շտ, ինչպես մեզ մոտ:

Կարելի է շան լափ թափել Նիկոլի ու ՔՊ -ի վրա, բայց չի կարելի հեռացնել:

Որովհետև ո՛չ թե չեն կարող Նիկոլ հեռացնել, պարզապես

ոչ ոք չի ցանկանում հեռացնել:

Ո՛չ ոք, բառի ամենաուղիղ իմաստով, չի ցանկանում հեռացնել, որովհետև սեփական կորպորատիվ շահերը թույլ

չեն տալիս:

Գերադասում են ունենալ Նիկոլ ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2773

Մեկնաբանություններ