Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անցավ «անկլավներին»

Անցավ «անկլավներին»
08.10.2023 | 10:50

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է, այսպես կոչված, «անկլավներին». «Ադրբեջանի 8 գյուղեր դեռևս Հայաստանի կողմից գրավված են, և կարևոր է ազատել դրանք օկուպացիայից»։

Ինչպես և կանխատեսել էի, Ադրբեջանը, Արցախի հարցը լուծելուց և Հայաստանի դե-ֆակտո վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Գրանադայի փաստաթղթով ճանաչելուց հետո, անցավ, այսպես կոչված, անկլավների հարցին։

Այժմ Ադրբեջանը, հենվելով այդ փաստաթղթի վրա, պահանջելու է Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մի շարք բնակավայրերի հանձնումը։ Եվ հենց սա է լինելու առաջիկա բոլոր բանակցությունների թեման։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 3688

Մեկնաբանություններ