Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.10.2023 | 00:01

Աﬔնախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դի’ր
աչքերիս` այլևս անպատկառ չնայելու,
ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր,
բերանիս՝ սուտ չխոսելու,
սրտիս՝ չարը չխորհելու,
ձեռքերիս՝ անիրավություն չգործելու, և
ոտքերիս՝ անօրենության ճանապարհով չգնալու,
այլ ուղղի՛ր սրանց ընթացքը` ﬕշտ լինելու ըստ Քո պատվիրանների. և ողորﬕ՛ր Քո արարածներին և ինձ՝ Բազմաﬔղիս:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ