Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ալե՛ն, 3 տարում Հայաստանից քանի՞ սար, լիճ, անտառ ու տարածքներ եք զիջել Ադրբեջանին

Ալե՛ն, 3 տարում Հայաստանից քանի՞ սար, լիճ, անտառ ու տարածքներ եք զիջել Ադրբեջանին
29.03.2024 | 15:44

Նիկոլ Անհողին սպասարկող կեղծարար Ալենը երեկ Հ1-վ հերթական ստերի տարափն էր լցնում քաղաքականապես տգետ և ամնեզիայով տառապող մասսաների գլխին:

Պարզվում է, Ալենն ու իրենց հակահայ քաղաքական թիմը պատրաստ են կռվել մեզ պատկանող սարերի և այլնի համար, որը պատկանում է մեզ:

Հետաքրքիր է, իսկ ո՞վ զիջեց Ադրբեջանին Սոթք-Խոզնավար հատվածը, Ներքին Հանդը շրջապատող տարածքները, Ջերմուկի ահռելի հատվածը և թուրքերին բերեց նստեցրեց Ջերմուկից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա, Իշխանասարի և Սև լճի տարվածները, Տեղ գյուղի հատվածը և այլ տարածքներ:

Ի գիտություն ստախոս և կեղծարար Ալենի ասեմ, որ ԶԻՋԵԼԸ լինում է նաև պատերազմի տեսքով՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ պատերազմի տեսքով, որ ձևով էլ, ենթադրաբար, Նիկոլը զիջել է մեր տարածքները թուրքերին, բացի Տեղ գյուղի հատվածից, իսկ վերջինս տարածքները ուղղակի նվիրել է Ադրբեջանին՝ ինքնախայտառակվելով և հայտարարելով, թե Բաքուն միամտաբար զորք մտցրեց այդտեղ և խախտեց Երևանի հետ ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածություններ:

Ալե՛ն, Իշխանասարը ու Սև լիճը ու՞մն են, ինչու՞ զիջեցիք Ադրբեջանին, ինչու՞ ձեր զիջած տարածքները հետ չեք բերում:

Ստախոս, կեղծարար Ալենին և սրանց հավատացողներին հիշեցնեմ մեկ փաստ Նիկոլի արտահայտությկուններից արված 2021 թ-ի մայիսի 29-ին՝ «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր» և որ ինքը չի պատերազմելու այդ սարերի համար...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Որքան հասկանում եմ, վերը նշված գրեթե բոլոր տարածքները Նիկոլը պատերազմի տեսքով է զիջել թշնամուն, որ հիմա էլ Ալենի նմանները հայտարարեն, որ մեր հողերի համար պատերազմելու պատրաստ են՝ հասկացնելով, որ դե պատերազմեցինք ու պարտվեցինք՝ ի՞նչ անենք...



Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ