Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մենք էլ կորցնելու դիրք չունենք

Մենք էլ կորցնելու դիրք չունենք
06.04.2024 | 14:06

Ընդդիմությունը երեկվանից պիտի լծված լիներ Տավուշի շուրջ զարգացող իրադարձությունները լուսաբանելով, բայց նա հիմնականում զբաղված է Եվրոպայից հողատուին խոստացված գումարները հաշվելով: Ստացվող կցկտուր լուրերը խիստ հակասական են ու տագնապալի: «Պաշտոնական» ծկլտոցներն էլ արժանահավատ չեն կարող համարվել, քանի որ խոսնակ-մոսնակների բերանով խոսում է ինքը՝ հողատուն, որի բերանում երբեք ճիշտ խոսք չի եղել: Մի բան անվիճելի է. եթե իսկապես Տավուշում մարտեր են ընթանում, պետք է բոլորս լծվենք զինվորին ոգևորելու ու սպայական կազմին պատվախնդրության կոչելու գործին: Եթե տեղեկատվություն է կոծկվում կամ խեղաթյուրվում, ուրեմն ճիվաղը դեռ հին սցենարով է գործում: Մենք էլ կորցնելու դիրք չունենք:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ