Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փորձում են ձեզ ու ձեր հնարավորություններն օգտագործելով մնալ իշխանության

Փորձում են ձեզ ու ձեր հնարավորություններն օգտագործելով մնալ իշխանության
07.05.2024 | 16:18

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, իշխանության գալու օրվանից, սկսում է գոյատևել ժողովրդի կողմից իրեն իսկ տրված վստահության քվեով:

Հիմա կարող ենք հստակ արձանագրել, որ ՔՊ-ն ունի ժողովրդի շուրջ 1%-ի աջակցությունը, ինչպես նաև 1% էլ կազմում են հենց իրենք` թրքասերների և ադրբեջանամոլների ՔՊ-ականները:

Ստացվում է, որ 2% ձայն ունեցող քաղաքական ուժը չի կարող ներկայացնել հայ ժողովրդի կարծիքը թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերություններում:

Այսպիսով, ՀՀ` ՊՆ, ՆԳՆ, ԱԱԾ, ԳԴ և ՀՔԾ ծառայողներ, մենք շատ լավ գիտենք, որ դուք նույնպես ատում եք այս թշնամի իշխանություններին, քանի որ հենց նրա՛նք են մսխել մեր հաղթանակները, ձեր պատիվն ու արժանապատվությունը և մինչ օրս փորձում են ձեզ ու ձեր հնարավորություններն օգտագործելով մնալ իշխանության:

Ուրեմն, ելնելով այս ամենից, առաջիկա օրերին կլինեք հավասարակշռված, անսասան ու խիզախ: Տեր կկանգնեք ՀՀ սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, քանի որ ի պաշտոնե դուք եք ՀՀ անվտանգության երաշխավորը, դուք եք մեր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանը:

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե թշնամու շահերը սպասարկող, օտարամոլ, պիղծ և ավտորիտար ռեժիմի սպասարկու ՔՊ-ին:

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ