«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Բաքուն կարողանում է կարդալ աշխարհաքաղաքական կոդերը

Բաքուն կարողանում է կարդալ աշխարհաքաղաքական կոդերը
18.05.2024 | 22:22

Բաքուն նոր գեոտնտեսական պրոդուկտ է թողարկել՝ «Չինաստան-Ադրբեջան-Եվրոպա կանաչ միջանցք» անվան տակ:

Այս օրերին արդեն մի քանի ադրբեջանցի փորձագետներ ու ենթակառուցվածքային ոլորտի պատասխանատուներ խոսել են այս լոգիստիկայի հեռանկարների մասին:

Նպատակը հստակ է՝ «վաճառել» տնտեսական հեգեմոն հանդիսացող Չինաստանին մի երթուղի, որը կարող է ինտեգրվել «Գոտի և ճանապարհ» մեգանախագծին:

Հաշվարկը բավականին պրագմատիկ է՝ հաշվի առնելով Եվրոպա-Չինաստան երկխոսության ինտենսիվացումը, եվրոպական առանձին երկրներում Պեկինի հետ գեոտնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության գիտակցումը:

Նույն տրամաբանությամբ էլ 2023-ին Բաքուն պաշտոնական մակարդակով հայտարարեց, որ «Զանգեզուրյան միջանցքը» կարող է լիովին տեղավորվել Չինաստանի տնտեսական, լոգիստիկ շահերի մեջ: Հատկանշական է, որ այս խոսույթը հատկապես զարգացում ստացավ այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարեց այն մասին, որ Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցումն իրականացվելու է ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի հետ:

Ինչ խոսք, Բաքուն կարողանում է կարդալ աշխարհաքաղաքական կոդերը, հաշվարկել գլոբալ խաղացողների շահերը (այլապես դժվար է բացատրել այս օրերին հեռավոր Նոր Կալեդոնիայում ընթացող հակաֆրանսիական ցույցերում Բաքվի դերակատարումը):

«Պետք է ատամները սեղմած սովորել թշնամուց» (Ստալին):

Սա է միակ ուղին:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6682

Մեկնաբանություններ