Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սեփական լրատվամիջոցով սպառնում է իր դեմ պայքարի դուրս եկած սեփական ժողովրդին

Սեփական լրատվամիջոցով սպառնում է իր դեմ պայքարի դուրս եկած սեփական ժողովրդին
29.05.2024 | 12:39

Մեզ պատած ողբերգությունը սրանում է կայանում. Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը իր սեփական լրատվամիջոցով, վկայակոչելով մեր թշնամուն, սպառնում է իր դեմ պայքարի դուրս եկած սեփական ժողովրդին։ Այլ կերպ այս հրապարակումը դժվար է մեկնաբանել։ Բայց մի բան թերի է արել. վկայակոչելուց լավ կլիներ ամբողջությամբ վկայակոչեր, որովհետև Ադրբեջանի ղեկավարն այլ հայտարարություններ ևս արել է։ Օրինակ, Խոջալուի դեպքերի մասով նշել է, որ Հայաստանն ինքը պետք է ընդունի, որ տեղի ունեցածը իբր ցեղասպանություն է եղել, պետք է ներողություն խնդրի, ու հավելել է. «Եթե նրանք դա չանեն, ապա կարծում եմ՝ Հայաստանը երբեք չի կարողանա ոտքի կանգնել»։

Այսինքն, Ալիևը ցանկացած պարագայում իր ապագա սադրանքների համար հիմքեր է պատրաստում `անկախ Հայաստանում քարոզվող «խաղաղության օրակարգից»։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ