Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ոչ թե գուբեռնիզացման, այլ վիլայեթացման քաղաքականություն

Ոչ թե գուբեռնիզացման, այլ վիլայեթացման քաղաքականություն
04.06.2024 | 12:35

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանում` ուղղված ազգային դաստիարակությանը, կրթությանն ու բարոյական արժեհամակարգին, մեկից մեկ կրկնում է թշնամի Ադրբեջանի բռնապետ Հեյդարի տղու խոսույթը և պահանջը Հայաստանից։

2021 թվականից Հեյդարի տղան խոսում է Հայաստանի զինված ուժերի սահմանափակման անհրաժեշտության (դեմիլիտարիզացիա), «ռևանշիստական» (իրականում՝ ազգային և հայակենտրոն) ուժերի ոչնչացման մասին (դենացիֆիկացիա)։

Փաշինյանը և իր թիմը մեկից մեկ հենց սա են կատարում։

Սա այլևս ո՛չ թե Հայաստանի գուբեռնիզացման, այլ վիլայեթացման քաղաքականություն է։ Եթե, Աստված մի արասցե, սա շարունակվի, մի օր ամենամոլի հակառուսը երազելու է Հայաստանի գուբեռնիստական ապագայի մասին, ահա այդքան անտանելի է լինելու թյուրքական լուծը` դաժան, անմարդկային, հակասոցիալական:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3454

Մեկնաբանություններ