Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն Ադրբեջանի ճնշմանը տեղիք չտա և հայաստանյան օրենսդրական դաշտն անփոփոխ մնա

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն Ադրբեջանի ճնշմանը տեղիք չտա և հայաստանյան օրենսդրական դաշտն անփոփոխ մնա
10.07.2024 | 07:35

Ադրբեջանն աշխարհում միակ պետությունն է, որը դե յուրե ճանաչում է ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման մասին 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը:

Ըստ Ադրբեջանի, Հայաստանը «սահմանադրորեն հիմնվում է ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման մասին 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշման վրա», հետևաբար` Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «փոխել ՀՀ Սահմանադրությունը»:

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն Ադրբեջանի ճնշմանը տեղիք չտա և հայաստանյան օրենսդրական դաշտն անփոփոխ մնա: Այդ դեպքում, Ադրբեջանը ստիպված կլինի տարբեր միջազգային հարթակներում անվերջ պահանջել փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչն իր հերթին կնշանակի, որ Ադրբեջանը դե յուրե ճանաչում է ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման մասին 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը և միջազգայնացնում է այն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4652

Մեկնաբանություններ