Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Փող են հավաքում, որ մարտական դիրքերում սնվեն

Փող են հավաքում, որ մարտական դիրքերում սնվեն
21.10.2024 | 14:25

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրության աչքի առաջ բանակի նկատմամբ հոգատարություն էր խաղում, ժամկետային զինծառայողներին ելակով կերակրում։ Բանակում սննդի մատակարարման վիճակն ինչպե՞ս է հիմա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության 7-րդ տարում։ Պայմանագրային զինծառայողներն ասացին, որ երկշաբաթյա մարտական հերթապահության, սահմանային հենակետեր ծառայության գնալու ժամանակ յուրաքանչյուրը 30 հազար դրամ է տալիս, և հավաքված գումարով հենակետի անձնակազմի համար սնունդ են գնում։ Վերջերս վարժական հավաքից վերադարձած Տավուշի մարզի բնակիչները լրագրողիս հայտնեցին, որ իրենք հավաքի ժամանակ գումար են հավաքել՝ խանութից սնունդ գնելու համար։ Պայմանագրային զինծառայողներին, վարժական հավաքների մասնակիցներին տրվող սննդի մեջ զինծառայողները և հավաքների մասնակիցները իրենց համար որոշ մթերքներ ուտելի են համարում, շատ բաներ՝ ոչ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ