Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Կհիշվես որպես մեր պատմության ամենանողկալի կերպարը

Կհիշվես որպես մեր պատմության ամենանողկալի կերպարը
21.10.2024 | 13:33

Պատմության համար ընդամենը մի թյուրիմացություն, մի դուրսպրծուկ ցանկանում է ապացուցել, որ անիմաստ է եղել մեր ողջ ազգայինը. սեփական դիմագիծ (ինքնություն) ու սեփական պետություն ունենալու ձգտումը և 5-հազարամյա արյունոտ ու քրտնաջան մեր մաքառումը դրանց համար։

Սուտ է, դու չես լինի և կհիշվես որպես ամենանողկալի կերպարը մեր պատմության։

Իսկ մենք կշարունակենք մեր երթն այս աշխարհում որպես հնագույն ժողովուրդ, որն ունի պետություն։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ