Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ողբամ Հայոց Աժ-ին, իրոք նոր ողբ գրելու ժամանակն է

Ողբամ Հայոց Աժ-ին, իրոք նոր ողբ գրելու ժամանակն է
24.10.2024 | 06:54

Այո՛, ցինիզմը (այս բառը ծագում է հունարեն κυνικός-ից «շանը բնորոշ, շնային» նշանակությամբ, դասական առումով՝ շնաբարո) մարդկության շրջանակներում անպարագիծ է։

Ողբամ Հայոց Աժ-ին, իրոք նոր ողբ գրելու ժամանակն է․ Խորենացին երկնքում ապշահար կարկամել է։

Կարծում եմ կինիկների դպրոցի հիմնադիրները՝ Սոկրատն ու Անտիսթենեսը, զղջացին, որ նման ուղղություն են սկզբնավորել՝ տեսնելով, թե այսօր ՀՀ Աժ-ում միջազգային տարբեր ատյաններում պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների, այսինքն՝ ցեղասպանական գործողությունների մեջ մեղադրվող Ալիևի վարչակազմի ահաբեկչությունն արդարացնող, ըստ էության ցեղասպաննների անվճար հանրային պաշտպանի դեր ստանձնած Ալեն Սիմոնյանը, որը դեռևս ԱԺ խոսնակ է, աջ ու ահյակ մեղադրում էր խորհրդարանական ընդդիմությանը Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելու համար՝ էլ վարչատարածքային բաժանման մասին օրենք, էլ ինչ պնդումներ, բնականաբար իր նախասիրած թքելու հիշատակմամբ որ չհեղեց, խիզախ արձանագրեց, որ չի ամաչում ընդհանրապես։

Եվ շարունակում ես զարմանալ, թե նման հակապետական, հակաիրավական, հակամարդկային քարոզչությամբ զբաղվողների պատիժը որքան կարող է ուշանալ։ Հայոց խորհրդարանականության պարտմությունը գրանցում է իր անկման դժգույն և դժբախտ վերջին էջերը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6829

Մեկնաբանություններ