«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մարդկանց պարզապես ծաղրում են, երբ արտադրության միջոցներ չունեցողներին հորդորում են հարստանալ

Մարդկանց պարզապես ծաղրում են, երբ արտադրության միջոցներ չունեցողներին հորդորում են հարստանալ
30.10.2024 | 08:55

Գլխավոր խաբեբան ելույթ է ունեցել ԱԺ կոչված տաղավարում և հայտարարել, որ պետության հիմնական ֆունկցիան քաղաքացիների կենսամակարդակն է, հավաստիացրել է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները հարստանան։

Այդ անձի հետ որևէ քաղաքատնտեսական զրույցն իսկ անհնար է նրա մոտ տնտեսական գիտելիքների տոտալ բացակայության պատճառով, բայց կան հարցեր որոնք գոնե մեկնաբանության կարիք ունեն։

Ինչպե՞ս է հարստացումը պատկերացնում այդ անձը,եթե.

1. արտարժույթի` ԱՄՆ դոլարի փոխարժեքի 25 տոկոսով նվազելու պարագայում, գազ և հոսանք սպառող քաղաքացիների համար գազի և հոսանքի սակագները չնվազեցին։ ԱՄՆ դոլարի 25 տոկոս նվազելու պարագայում, դրանց դիմաց քաղաքացիների ՀՀ դրամով չնվազած վճարվող գումարները է՛լ ավելի հարստացրեցին բնական մենաշնորհների տեր կապիտալիստներին, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում։

2. 2025 թվականի հունվարի 1-ից կրկնակի անգամ բարձրացվում է շրջանառության հարկի տոկոսադրույքը հինգ տոկոսից դառնալով տասը տոկոս: Այդ հարկատեսակի դաշտում գործող վաթսուն հազար տնտեսվարող և նրանց ընտանիքի փոխկապակցված անձինք էական կորուստ կունենան եկամուտների մասով։

3. 2025 թվականի հունվարի 1-ից մոտ երեք անգամ կբարձրանա Երևանում հանրային տրանսպորտի սակագինը, ներկա 100 դրամի փոխարեն կազմելով 300 ՀՀ դրամ։ Մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ ամսեկան նվազագույն 10 000 ՀՀ դրամի փոխարեն ստիպված կլինի վճարել մոտ 28000 դրամ, իսկ չորս անձից բաղկացած ընտանիքը տրանսպորտի համար կծախսի 112 000 ՀՀ դրամ։

4. Իբր հարստացող և սեփական տուն կառուցող քաղաքացիները գազի և էլեկտրաէներգիայի աբոնենտ դառնալու վճարների մասին խոսելն արդեն անիմաստ է, քանզի էլեկտրական ցանցին միանալու սակագինը դարձել է 260 000 ՀՀ դրամ, իսկ գազամատակարարման ցանցին միանալու հաճույքը տատանվում է մեկ միլիոն դրամի սահմաններում։

Թվարկված միայն չորս խնդիրները վկայում են, որ մարդկանց պարզապես ծաղրում են, երբ արտադրության միջոցներ չունեցողներին հորդորում են հարստանալ։

Տնտեսությունը չի հանդուրժում ստերը, տնտեսական օրենքներն անվտանգության մասին խաբեբայություններով չեն կարող շրջանցել և ամենահամեստ գիտելիք ունեցող քաղաքացին հասկանում է, որ երկիրը մի կուսակցության և նախկին օլիգարխների հարստացման համար է։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ