Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բա հասնես Ամերիկա ու մի հատ Սնուփ Դոգի հետ չնկարվե՞ս

Բա հասնես Ամերիկա ու մի հատ Սնուփ Դոգի հետ չնկարվե՞ս
08.02.2025 | 03:50

Էդ ի՞նչ էր քո համար, մի 5 միլիոնի խնդիր էր, էլի։

Հլը մի 5 էլ որ ավելացնեիր, կարելի կլիներ մի կադրի շուրջ համաձայնության գալ։

Ասենք, Սնուփը իր բոսյակների հետ վախեցած շարված ա պատի տակ, իսկ դու մուննաթ դեմքով թզբեխդ թափ ես տալիս վրեն։

Էն մամուլի կնիկը կտարածեր էդ նկարը ու կմեկնաբաներ, որ դրանց բռնել ես ու բյուջեի փողերը հետ ես ստացել։ Հարկատուները նորից կսկսեին քո արևով երդվել։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3573

Մեկնաբանություններ