Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Դատում են մեզ բոլորիս

Դատում են մեզ բոլորիս
27.02.2025 | 16:48

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում` Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը:

Որովհետև մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից:

Ու էդ վտանգը հավերժ կախված է լինելու բոլորիս վրա, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այն իշխանությունը, որ հանգիստ շարունակում է տիրել` կարծես ոչինչ չկա ու «որպես բարի կամքի դրսևորում» հերթական զիջումն անում թուրք-ադրբեջանական կողմին:

Իրենք մեզ բոլորիս վաղուց զիջել են, հիմա մաս-առ-մաս թուրքերը վերցնում են:

Կփոխենք իրենց, վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Չէ, ամենավատ սցենարն ուրեմն առջևում է:

Հ.Գ. Հարցի բարոյական կողմին չեմ անդրադառնում: Դատում են մեզ բոլորիս ու եթե այսպես շարունակվեց, ասածս չի մնա միայն փիլիսոփայական մակարդակում:

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 4774

Մեկնաբանություններ