Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շմայսը, Թոխմախի Մհերը, մյուս նախկին ախպեր տղերքը կողքից նայում-ծիծաղում են

Շմայսը, Թոխմախի Մհերը, մյուս նախկին ախպեր տղերքը կողքից նայում-ծիծաղում են
30.04.2025 | 16:17

Կարծես գնալով Հայաստանում շատանում են խուլիգանապետարանները, հայհոյիչ պաշտոնյաները, չաքուջահարվածները, ԱԺ-ում քաշքշոցներն ու հանրային գործիչների իմպիչմենտի վերաբերյալ փաստաթուղթը տղամարդկությունից հեռու՝ «տղայիկավարի» պատռոցները:

Մի խոսքով, Շմայսը, Թոխմախի Մհերը, մյուս նախկին ախպեր տղերքը կողքից նայում-ծիծաղում ու զարմանում են, թե բա իրենց ինչի էին քննադատում ու դրա համար «քամակները ճղում», թե դեպի Եվրոպա ենք գնում՝ դեպի եվրոպական արժեքներ ու էլի նման՝ արդեն սուտի-մուտի, ստանդարտավորված, ընտրողական, թիրախավորված կեղծավոր արժեք դարձված երևույթներ:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ